Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նուրսուլթան Նազարբաևը չի գնա Բաքու և չի գա Երևան

Նուրսուլթան Նազարբաևը չի գնա Բաքու և չի գա Երևան
11.10.2016 | 23:44

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այցն Ադրբեջան չեղարկվել է: Նախագահի կայքում հաղորդվել է. «Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի՝ հոկտեմբերի 12-ին Ադրբեջան կատարելիք այցը չեղարկվել է՝ երկրի ղեկավարի հիվանդանալու պատճառով: Նա բուժվում է»: Բաքու այցից հետո Նազարբաևը պետք է Երևան ժամաներ՝ մասնակցելու ՀԱՊԿ հավաքական անվտանգության նիստին: Երևան այցի հարցը դեռևս հստակ չէ:


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսել է և չեղյալ է արել Հայաստան այցը: Դա ենթադրությունների պատճառ է դարձել, որ նրա մրսածությունը դիվանագիտական է՝ տեղեկացնում է Ռոյթերը:
Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունն անսովոր է, որովհետև կայքը հազվադեպ է մեկնաբանում 76-ամյա նախագահի առողջական վիճակը, որ ղազախական օրենսդրությամբ պետական գաղտնիք է:


Ղազախ քաղաքական վերլուծաբան Աիմդոս Սարիմի կարծիքով, հնարավոր է, դա Հայաստան այցից խուսափելու ձև է, որտեղ պետք է մասնակցեր ՀԱՊԿ նախագահների մակարդակով հանդիպմանը: Ռոյթերը նշում է, որ Աստանայի և Երևանի հարաբերությունները լարվել են ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից հետո, երբ Ղազախստանը պնդել էր, որ ԵԱՏՄ ղեկավարների հանդիպումը Հայաստանում չանցկացվի:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ