Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

«Ոչ ատելություն, ոչ վախ»՝ Ստրասբուրգում

«Ոչ ատելություն, ոչ վախ»՝ Ստրասբուրգում
12.10.2016 | 14:49

ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ահաբեկչության վերաբերյալ քննարկում «Ոչ ատելություն, ոչ վախ» խորագրով: Հանձնաժողովի նիստին մասնակցում էին ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը, Լուսիանա Միլանին և Անտոնի Լիրիսը՝ նրանց հարազատները զոհվել են «Բատակլանում» 2015-ի նոյեմբերի 13-ին:


Լուսիանա Միլանին պատմեց, որ իր կյանքը բաժանվել է երկու մասի՝ նոյեմբերի 13-ից առաջ, երբ ինքը երջանիկ կին էր, և նոյեմբերի 13-ից հետո, երբ կորցրեց դստերն ու կյանքն ամբողջովին փոխվեց: «Ահաբեկչության հետևանքով զոհվածները ատելության զոհ են, բայց ո՞րն էր պատճառը, ես չեմ հասկանում: Ահաբեկչություն իրականացնողները բոլորը երիտասարդ են և սպանում են իրենց նման երիտասարդներին: Մտածում եմ՝ ի՞նչ են զգում մարդասպանների մայրերը, երբ իմանում են, թե ինչ են արել իրենց երեխաները»,- ասաց դստերը կորցրած կինը:


Լուսիանա Միլանին նշեց, որ մարդկանց աջակցությունն իրենց համար շատ կարևոր է, իրենք զգում են նաև Ֆրանսիայի իշխանությունների աջակցությունը, սակայն լավ կլիներ, թե եվրոպական կառույցների նույնպես դա զգային: Այնուհետև ելույթ ունեցավ Անտոնի Լիրիսը, նրա կինը զոհվել է Փարիզի ահաբեկչությունների ժամանակ: Նրա գնահատականով՝ վախը երաժշտության տեսակ է, որը ստիպված ես լսել ամբողջ մարմնով: «Դուք չպետք է մոռանաք, որ մեզնից մեկն եք: Այստեղ գալիս հենց այս մասին էի մտածում. դուք չպետք է մոռանաք, որ այս հասարակության մի մասնիկն եք, դուք մեզնից մեկն եք ու պետք է զգաք այն, ինչ մենք ենք ուզում: Ոչ ատելություն, ոչ վախ. սա միայն սկիզբն է, պետք է ընդունել վախը, միայն դրանից հետո է հնարավոր առաջ գնալ: Փարիզի ահաբեկչությունից օրեր անց ֆրանսիացիները վերսկսեցին իրենց բնականոն կյանքը, սակայն միևնույն է՝ վախենում էին, պետք է հաղթահարել դա»,- ասաց Լիրիսը:


Պատգամավորներն իրենց աջակցությունը հայտնեցին զոհվածների ընտանիքներին, ողջունեցին Լիրիսին և Միլանին, որ եկել ու խոսում էին իրենց զգացմունքների և ապրումների մասին:
Հանձնաժողովի քննարկմանը մասնակցում էր նաև Միացյալ թագավորության հակաահաբեկչական օրենքի անկախ փորձագետ Դեյվիդ Անդերսոնը, որն իր խոսքում ընդգծեց՝ խիստ օրենքներով պետք է պայքարել ահաբեկչության դեմ:
«Մենք պետք է պաշտպանենք մարդկանց իրավունքները, պետք է աջակցենք բոլորին: Պետք է խոստորեն պատժվեն բոլոր նրանք, որոնք բռնություն են գործադրում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 710

Մեկնաբանություններ