2019-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի անդամ երկրների նախագահների չորրորդ գագաթնաժողովը՝ ԵԽԽՎ նստաշրջանում ասաց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«2019-ին լրանում է Եվրոպայի խորհրդի 70-ամյակը, նախատեսվում է անդամ երկրների չորրորդ գագաթաժողովը»,- նշեց Ֆրանսիայի նախագահը: Ֆրանսուա Օլանդը ելույթում անդրադարձել է ահաբեկչության սպառնալիքներին, ուկրաինական ճգնաժամին, Սիրիայի հարցին: