Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ մաքսային միությունից դուրս գալը Բրիտանիային 25 միլիարդ ֆունտ կարժենա

ԵՄ մաքսային միությունից դուրս գալը Բրիտանիային 25 միլիարդ ֆունտ կարժենա
12.10.2016 | 14:54

Մեծ Բրիտանիայի կառավարության՝ Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացի հարցերով խորհրդական Ռաուլ Ռուպարելը կարծում է, որ ԵՄ Մաքսային միությունից երկրի դուրս գալը կարող է բրիտանական տնտեսությանը 25 միլիարդ ֆունտ սթեռլինգ արժենալ՝ գրում է The Guardian-ը:

Ռուպարելի խոսքով՝ Մաքսային միությունից երկրի դուրս գալը երկարաժամկետ հեռանկարում կնվազեցնի Բրիտանիայի ՀՆԱ-ն 1-1,2 տոկոսով: Times-ը, վկայակոչելով ֆինանսների նախարարության փաստաթղթերը, հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան ամեն տարի կկորցնի մինչև 66 միլիարդ ֆունտ սթեռլինգ (81,69 միլիարդ դոլար)՝ «կոշտ Brexit»-ն ընտրելու դեպքում:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ