ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է նշանակվել նախագահի՝ միջազգային հարցերով օգնական՝ հայտնում է «Կոմերսանտ»-ը: ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը մարտին կդառնա 70 տարեկան, նա կհեռանա պաշտոնից և հավանաբար դեսպան կնշանակվի Եվրոպայի երկրներից մեկում:
ՈՒշակովի հրաժարականի հարցը պետք է լուծվի մինչև մարտ: Բացի Պեսկովից՝ կան այլ թեկնածուներ՝ Չինաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Դենիսովը և ԱԳՆ մի քանի աշխատակիցներ: