Թուրքիայի կրթության նախարարության ուսումնական ծրագրերը կարգավորող խորհուրդն առաջարկել է 2016-2017 թթ. ուսումնական տարվա տարրական և միջին դպրոցների ուսումնական ծրագրում ներառել «Ռեջեփ Թայիբ Էրդողանի կյանքն ու ստեղծագործությունները» անվանումով նոր դասաժամ՝ գրում է թուրքական biliyormuydun.com կայքը:
Ծրագիրը հավանության արժանանալու դեպքում առաջարկվող դասը կլինի ընտրովի և կանցկացվի շաբաթական 2 անգամ: Սակայն ավելի ուշ կրթության նախարարության աշխատակիցներից մեկը կայքի թղթակցին հայտնել է, որ դասաժամին մասնակցել չցանկացող աշակերտները ստիպված կլինեն վարքի քննություն հանձնել, և հարցը կարող է հասնել ընդհուպ դպրոցից հեռացվելուն: Դասաժամը ներառելու է Էրդողանի անցած կյանքի ու քաղաքական ուղու տեղեկություններ, նրա գրածների սերտում: Այդ գրվածքների համար Էրդողանը տարիներ առաջ քննադատվել և անգամ բանտում է հայտնվել: