Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հարցերի պատասխանը՝ 100 օր հետո

Հարցերի պատասխանը՝ 100 օր հետո
14.10.2016 | 00:43

Ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ առողջապահության նախարարներից ճշտեցինք, որ վարչապետի հանձնարարականով ԾԻԳ-երի կրճատման և ընդհանուր առմամբ կառուցվածքային կտրուկ փոփոխություններին ուղղված աշխատանքներն ուսումնասիրության փուլում են։ Կառավարության երեկվա նիստից հետո առողջապահության նախարար ԼԵՎՈՆ ԱԼԹՈՒՆՅԱՆԻՆ հարցրինք՝ որքան ժամանակ է պետք ուսումնասիրություններն ավարտելու համար։


-Կարծում եմ՝ 20-25 օր հետո մենք կներկայացնենք ուսումնասիրության արդյունքները, և իհարկե վարչապետի հանձնարարականը ամբողջությամբ կիրականացվի։ Ավելին, մեկ ամսից կներկայացնենք նաև մեր տեսլականը առողջապահության համակարգի բարեփոխումների և հեռանկարների վերաբերյալ։
-Քանի որ Դուք առնչվում եք պրակտիկ բժշկության հետ, ի դեմս «Վարդանանց» բժշկական կենտրոնի, ապա այս տարիների ընթացքում կողքից դիտարկել եք բոլոր խնդիրները։ Ըստ Ձեզ, ո՞ր խնդիրն է առաջնային լուծում պահանջում։
-Այդ հարցին կպատասխանեմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո։
-«Վարդանանց» բժշկական կենտրոնը պետպատվերով աշխատե՞լ է։
-Այո։
-Տարվա կեսին պետպատվերի լիմիտը ավարտվո՞ւմ է, եթե այո, ապա դա հետևանք չէ՞ բժշկական կենտրոնների միջև ներքին պայմանավորվածության։
-Ներքին պայմանավորվածություն չի կարող լինել։
-Պարոն նախարար, թեև Դուք հերքեցիք լրագրողի հետ զրույցում, որ Մոսկվայում բնակարան եք ունեցել, սակայն հիշեցնեմ, որ «Իրատեսի» հետ հարցազրույցում նշել էիք, թե ով էլ բնակարան վաճառի Մոսկվայում, միլիոնատեր կլինի։
-Մոսկվայում բնակարան չունեմ։
-Այդ դեպքում հարցս վերաձևակերպեմ. ինչի՞ հաշվին է ձևավորվել միլիոնատիրոջ Ձեր համբավը առողջապահության համակարգում։
-Պաշտոնյաների եկամուտները ներկայացված են հայտարարագրերում, խնդրում եմ՝ այնտեղից ծանոթացեք իմ եկամուտներին։


Ճեպազրույցը՝ Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 3246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ