Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է նոր գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է նոր գլխավոր քարտուղարին
14.10.2016 | 10:30

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Անտոնիու Գուտերեշին հաստատել է կազմակերպության իններորդ գլխավոր քարտուղար: Որոշումը ընդունվել է առանց քվեարկության: Գուտերեշի պարտականություններին անցնելու ժամանակը սկսվում է 2017-ի հունվարի 1-ից և կշարունակվի մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվելու կապակցությամբ. «Միանգամայն ողջունելի է և հուսադրող, որ համաշխարհային Կազմակերպության ղեկավարման պատասխանատու առաքելությունը ստանձնում է Ձեզ նման արհեստավարժ պետական գործիչը, որն ունի տասնյակ տարիների փորձառություն` ինչպես ազգային, այնպես էլ միջազգային ասպարեզներում:
Ձեր իմաստնությունը, գիտելիքներն ու կարողությունները խիստ պահանջված են` հատկապես միջազգային խաղաղության, անվտանգության և զարգացման համար այս հարափոփոխ ժամանակաշրջանում: Կասկած չունեմ, որ Ձեր հմուտ ղեկավարումը կնպաստի Միավորված ազգերի կազմակերպության համակարգի ամրապնդմանը և նրա օրակարգային հարցերի առաջմղմանը: Ձեզ հաջողություններ եմ մաղթում այս դժվարին և կարևոր առաքելության իրականացման գործում:


Կցանկանայի Հայաստանի և անձամբ իմ աջակցությունը հայտնել Ձեզ և ակնկալել, որ մենք համագործակցության շատ հնարավորություններ կունենանք: Անշուշտ, Հայաստանը շարունակելու է իր նպաստը բերել Միավորված ազգերի կազմակերպության նպատակների ու իղձերի իրականացմանը»:

Դիտվել է՝ 600

Մեկնաբանություններ