Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հրաշքներ ՄԱԿ-ից

Հրաշքներ ՄԱԿ-ից
14.10.2016 | 10:36

DC Comics-ի հերոսուհի Հրաշք-կնոջը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան են նշանակել, հայտնում է The Guardian-ը: Նա պետք է պայքարի կանանց և աղջիկների իրավունքների և հնարավորությունների ընդլայնման համար: Պաշտոնական արարողությունը կայանալու է հոկտեմբերի 21-ին, ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում, կոմիքսի հերոսուհու 75-ամյակը նշելու ժամանակ: Ակնկալվում է, որ միջոցառմանը ներկա կլինեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ու DC Entertainment-ի նախագահ Դիանա Նելսոնը:

Արարողությանը ներկա կլինեն նաև «անսպասելի» հյուրեր: Չի բացառվում, որ խոսքը տարբեր ժամանակներում Հրաշք-կնոջը մարմնավորած դերասանների մասին է: «Գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքն է, այլև կարևոր հիմք՝ խաղաղ, բարգավաճող և էկոլոգիապես կայուն աշխարհի համար»,- հայտարարել են ՄԱԿ-ում:

Դիտվել է՝ 685

Մեկնաբանություններ