Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլայ Բորդյուժան՝ հավերժ գլխավոր քարտուղար

Նիկոլայ Բորդյուժան՝ հավերժ գլխավոր քարտուղար
15.10.2016 | 10:00

Երևանում ՀԱՊԿ անվտանգության խորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումն էր, և ռոտացիոն կարգով այդ պաշտոնը պետք է ստանձներ Հայաստանի ներկայացուցիչը, նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հարցն օրակարգից դուրս է եկել:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ նեղ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Այդ հարցը մենք կքննարկենք այս տարվա վերջում՝ Սանկտ Պետերբուրգում», - հայտարարեց Սերժ Սարգսյանը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ներկայացուցիչը պետք է ռոտացիոն կարգով ստանձներ դեռևս մեկ տարի առաջ, սակայն անցած տարի ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշվեց մեկ տարով երկարաձգել Նիկոլայ Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ