ՀԱՊԿ երկրների ղեկավարները երևանյան նիստի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն ընդունելու՝ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ոչ, այսօր ոչ», - Երևանում լրագրողների հետ զրույցում ասել է Պեսկովը:
Նա հերքել է լուրերը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է նոր վարչապետի թեկնածությունը՝ դրանք «լիակատար անհեթեթություն» որակելով: