ՀԱՊԿ նախագահությունն անցավ Բելառուսին՝ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Սրտանց հաջողություններ եմ ցանկանում Ալեքսանդր Լուկաշենկոյին և Բելառուսին` երևանյան գագաթաժողովում ընդունված որոշումների իրականացման հարցում, այդ թվում 2017թ.-ին անցկացվելիք միջոցառումներին, որոնք նվիրված են Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ ստեղծման 15-ամյակին: Պատրաստ ենք տրամադրել մեր աջակցությունը», - ասել է Սերժ Սարգսյանը Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստից հետո: