Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ն կարող է քննարկել Թուրքիային ՀՀՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունները

ՌԴ-ն կարող է քննարկել Թուրքիային ՀՀՊ համակարգեր մատակարարելու հնարավորությունները
15.10.2016 | 10:08

Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիային հակահրթիռային պաշտպանության համակարգեր մատակարարելու հնարավորությունները՝ հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Թուրքիա Ռուսաստանի նախագահի այցի մասին լրագրողների հարցին: «Պուտինի և Էրդողանի հանդիպումների օրակարգում իրոք շոշափվել են ռազմափոխադրող օդանավերի ասպարեզում համագործակցության հետ կապված հարցեր», - ասել է նա: «Հիշատակվել են ՀՀՊ-ի տարբեր համակարգեր», - ասել է նա:


«Թուրքական կողմի ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է քննարկել Թուրքիային դրանց մատակարարման տարբերակների հնարավորությունը: Բայց դա զուտ կոմերցիոն հարց է, համագործակցության շատ զգայուն ոլորտ», - հավելել է մամուլի քարտուղարը:

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ