Եվրասիական ինտեգրումը բիզնես հանրության գործունեության համար սկզբունքորեն նոր հիմքեր է ձևավորում՝ ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի բացմանը: ԵԱՏՄ-ն ստեղծել է տարողունակ, գրեթե 200 միլիոնանոց շուկա առանց սահմանների:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը փաստեց, որ Կազմակերպության գործունեության արդյունքում պարզեցվել են բազմաթիվ ոլորտներում բիզնես վարելու կանոնները: Ինտեգրման շնորհիվ բիզնեսին ընձեռնվել է գործունեության լայն հարթակ: