Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պեսկովն աբսուրդ է անվանել լուրը, թե ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցվել է Պուտինի հետ

Պեսկովն աբսուրդ է անվանել լուրը, թե ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցվել է Պուտինի հետ
15.10.2016 | 10:11

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրը, թե ՀՀ վարչապետի թեկնածությունը համաձայնեցվել է Վլադիմիր Պուտինի հետ:
«Այդպես չէ, այդ հայտարարությունն աբսուրդ է», - ասել է նա Երևանում լրագրողների հետ զրույցում:

Հարցին` ինչպե՞ս կարելի է գնահատել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի ներքին քաղաքականության վրա, Դմիտրի Պեսկովը պատասխանել է. «Ոչ մի կերպ: Դուք գիտեք`Ռուսաստանը շատ նուրբ է մոտենում իր ներքին հարցերի միջամտություններին և նաև շատ զգույշ է վերաբերում է ինչ-որ քայլերի, որոնք կարող են մեկնաբանվել, որպես իր կողմից այլ երկրների ներքին հարցերին միջամտություն, առավել ևս` մեր ամենամոտ գործընկերների դեպքում, որոնց թվին է դասվում Հայաստանը»:

Դիտվել է՝ 773

Մեկնաբանություններ