Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Աշխարհաքաղաքական գործընթացների փոփոխությունը Եվրասիայում

Աշխարհաքաղաքական գործընթացների փոփոխությունը Եվրասիայում
15.10.2016 | 23:24

Աշխարհաքաղաքական գործընթացները Եվրասիայում խճանկարի պես են, առաջատար դերում է Պուտինը: Հատկանշական է երեք գործոն:

Առաջինը՝ 2015-ին Կասպից ծովում գտնվող ռուսական նավերը բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով հարվածներ հասցրին ԴԱԻՇ-ի՝ 1500 կմ հեռավորության վրա գտնվող դիրքերին: Այդ տեխնոլոգիան հերթական անգամ ցնցեց Ադրբեջանը և Թուրքմենստանը, որոնք Ռուսաստանի դաշնակիցները չեն Կասպից ծովում: Երկրորդը՝ սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանը օգտվեց ոչ թե Հյուսիսային Կովկասից, այլ Համադանում գտնվող իրանյան ռազմաբազայից: Իրանն ու Ռուսաստանը ցույց տվեցին, որ Սիրիայի հարցում համակարծիք են: Երրորդը՝ օգոստոսի 15-ին Էստոնիայի և Լատվիայի հետ սահմանին անցկացվեցին ՀԱՊԿ երկրների զորավարժությունները՝ ի ցույց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի վրա գործադրվող ճնշման: Այդ զորավարժություններին մասնակցում էին ոչ միայն Բելառուսը և Հայաստանը, այլև Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս իրադարձությունները ոչ մի կերպ չեն առնչվում միմյանց, մինչդեռ այդ քայլերին Պուտինը գնաց՝ հաշվի առնելով ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալը և Եվրոպայում ստեղծված քաոսը:

ՆԱՏՕ-ի ներսում հակասություն է առաջացել մի կողմից` Մեծ Բրիտանիայի, մյուս կողմից՝ Գերմանիայի և ֆրանսիայի միջև: Այդ իրավիճակը ԱՄՆ-ին փակուղու առջև է կանգնեցրել: Պուտինի համար դա հակառուսական պատժամիջոցների համար հատուցելու հրաշալի առիթ եղավ: Սիրիայի հարցում Մոսկվային հաջողվեց պահպանել Ասադի իշխանությունը: Ռուս-թուրքական ճգնաժամային հարաբերությունները արագ վերականգնվեցին. երկու երկրներն էլ հասկացան, որ այդ իրավիճակից առաջին հերթին հավասարապես տուժում են իրենք, իսկ շահում է Եվրոպան: Նրանք ունեն նաև նմանատիպ խնդիրներ. Ռուսաստանի համար ՈՒկրաինայի խնդիրը նույնն է, ինչ Թուրքիայի համար քրդերի հարցը: Երկու խնդիրներն էլ դժվար է լուծել դիվանագիտական ճանապարհով: Պուտինը ռազմավարական մտածողությամբ օժտված քաղաքական գործիչ է: Դիվանագիտական հաղթանակի հասնելու համար նա ունակ է գործածելու թե կոշտ մեթոդներ, թե ոչ ռազմական ճանապարհներ:

Դիտվել է՝ 1040

Մեկնաբանություններ