Շվեյցարիայի Լոզան քաղաքում ավարտվել են Սիրիայի հարցով բազմակողմ բանակցությունները: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հատնել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումներն առաջիկայում: Բանակցություններին մասնակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան, ՌԴ ԱԳ նախարարը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Իրանի, Կատարի, Հորդանանի, Եգիպտոսի և Իրաքի արտգործնախարարները:
«Կան մի շարք գաղափարներ, որոնք այսօր քննարկվել են բավականին ազդեցիկ երկրներ ներկայացնող շրջանակում, որոնք կարող են ներազդել իրավիճակի վրա»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով` բանակցող կողմերը կողմ են արտահայտվել Սիրիայի հարցով «հնարավորինս շուտ քաղաքական գործընթաց» սկսելուն: