Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դեֆիլե ԲՌԻԿՍ-ի կատարմամբ

Դեֆիլե ԲՌԻԿՍ-ի կատարմամբ
16.10.2016 | 09:54

ԲՌԻԿՍ-ի անդամ երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) առաջնորդները խմբակային լուսանկար են արել` հնդկական ազգային տարազներով: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուսանկարվել է կապույտ գույնի բաճկոնով, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին` բաց շագանակագույն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը` կարմիր, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյքոբ Զուման` մուգ կանաչ, իսկ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը բոսորագույն երանգի բաճկոններով:

Բոլոր առաջնորդները, բացի Մոդիից, կրում էին սև տաբատներ: Մոդին ներկայացել է ամբողջական ավանդական հնդկական տարազով: ԲՌԻԿՍ երկրների գագաթնաժողովը անցկացվում է Հնդկաստանի Գոա կղզում:

Դիտվել է՝ 1066

Մեկնաբանություններ