Հոկտեմբերի 17-19-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով:
Հատկապես Լոռի, Տավուշ, Սյունիք և Արցախ խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով՝ զգուշացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 17-18-ին աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով, հոկտեմբերի 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-19-ին սպասվում է թույլ անձրև: