Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Չեռնոգորացիները ընտրում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև

Չեռնոգորացիները ընտրում են Ռուսաստանի և Արևմուտքի միջև
17.10.2016 | 10:33

Հոկտեմբերի 16-ին Չեռնոգորիայում խորհրդարանական ընտրություններ են, որոնք ներկայացվում են որպես ընտրություն Ռուսաստանի և Արևմուտքի միջև:


Չեռնոգորիայի իշխող սոցիալիստների ժողովրդավարական կուսակցությունը, որին մարտահրավեր են նետել ռուսամետ և սերբամետ ընդդիմադիր մի շարք ուժեր, ընտրություններին հանդես է գալիս երկիրը ռուսական ազդեցությունից զերծ պահելու կոչերով: «Բոլորի համար պարզ է, որ վճռվում է պետության ճակատագիրը՝ Չեռնոգորիան կդառնա՞ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ, թե՞ կվերածվի ռուսական գաղութի»,- հոկտեմբերի 14-ին հայտարարել է երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչը, որ երկիրը ղեկավարում է 25 տարի` մերթ նախագահի, մերթ վարչապետի պաշտոնում: Մոտ 620 հազար բնակչություն ունեցող Չեռնոգորիայի խորհրդարանի 81 մանդատների համար 17 ընտրացուցակներով պայքարի մեջ են մտել 34 կուսակցություններ:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ