Սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը, որ կայացավ Շվեյցարիայի Լոզան քաղաքում, որևէ էական արդյունքի չհանգեցրեց:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Լոզանում մի քանի ժամ տևած բանակցություններից հետո որևէ հայտարարությամբ հանդես չեկան: Բանակցությունների ավարտին Ջոն Քերին միայն նշեց. «Լոզանում հանդիպման հիմնական նպատակը Սիրիայում ստեղծված կացությունից դուրս գալուն ուղղված նոր մոտեցումների ձևակերպումն էր»: