ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ է արել իր մրցակցին՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնին թմրամիջոցների թեստ հանձնել, պնդելով, որ իրենց վերջին հեռուստաբանավեճի ժամանակ Քլինթոնը թմրամիջոցների ազդեցության տակ է եղել։
Թրամփը մեղադրել է ամերիկյան լրատվամիջոցներին ընտրությունները հօգուտ Քլինթոնի շուռ տալու փորձի մեջ՝ դիտավորություն տեսնելով իր սեռական արկածների մասին հրապարակումներում։
Անցած շաբաթ ամերիկյան լրատվամիջոցներում 2005-ին արված ձայնագրություն հրապարակվեց, որում Թրամփը պարծենում է, թե իր հռչակն օգտագործելով՝ ոտնձգություններ է կատարել մի քանի կանանց նկատմամբ։ Ձայնագրության հրապարակումից հետո մի քանի կին հայտարարել է, որ Թրամփը իրենց նկատմամբ է նման ոտնձգություններ կատարել։ Այս հրապարակումներից հետո ազդեցիկ որոշ հանրապետականներ հրաժարվել են աջակցել Թրամփին։