Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն շարունակում է քննադատել ՈՒշակովի հայտարարությունները

Բաքուն շարունակում է քննադատել ՈՒշակովի հայտարարությունները
17.10.2016 | 10:37

«Մինսկի խմբի համանախագահ պետությունների ներկայացուցիչները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անհարիր մեկնաբանություններով չպետք է հանդես գան»՝ ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Ահմեդովը` մեկնաբանելով ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովի վերջին հայտարարությունները: ՈՒշակովը նշել էր, թե «Ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման հարցում Մոսկվան այս պահին լավատես չէ»:

«Եթե Մինսկի խմբի համանախագահ պետության ներկայացուցիչներն են հանդես գալիս նման հայտարարություններով, նշանակում է միջնորդներն ի վիճակի չեն կատարել իրենց առաքելությունը»,- հակադարձել է ադրբեջանցի պաշտոնյան:

Դիտվել է՝ 503

Մեկնաբանություններ