ԵՄ երկրների ղեկավարները հինգշաբթի օրը որոշել են քննարկել հետախուզական տվյալները, որ Ռուսաստանը գաղտնի ֆինանսավորում է Եվրոպայում ուլտրաաջ և պոպուլիստական կուսակցություններին՝ հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով բարձրաստիճան եվրոպացի դիվանագետներին։
Թերթի զրուցակիցները հայտնել են, որ Եվրոպայում աճում է դժգոհությունը, որ Ռուսաստանը կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել աջ ծայրահեղական և պոպուլիստական շարժումներին։ Նրանց տվյալներով՝ մի քանի եվրոպական պետությունների հատուկ ծառայություններ ընդլայնել են Մոսկվայի հետ այդ կազմակերպությունների հնարավոր կապերի ուսումնասիրությունը։ Հինգշաբթի օրվա հանդիպմանը ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն «Եվրոպայի և Ռուսաստանի հարաբերությունների բոլոր ասպեկտները»՝ գրում է թերթը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 20-21-ի գագաթնաժողովում կբարձրացվի նաև Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցների թեման՝ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։