Չեռնոգորիայի վարչապետ և իշխող սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ղեկավար Միլո Ջուկանովիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին: Կառավարության ղեկավարը խոստացել է ավարտել ԵՄ մուտքի վերաբերյալ բանակցային գործընթացը, հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին կմիանա առաջիկա ամիսներին:
«Մենք պաշտպանել ենք մեր երկիրը և մեր ապագան կառավարելու իրավունքը: Արդյունքների պաշտոնապես հայտարարումից անմիջապես հետո մենք կսկսենք գործընկերների հետ բանակցությունները կառավարական կոալիցիայի ձևավորման մասին»,- հայտարարել է Ջուկանովիչը: Նա հաստատել է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցելու՝ ավելի վաղ հայտարարված կուրսը:
«Ընդամենը մի քանի ամիս անց մենք կվավերացնենք ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության արձանագրությունը և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության որոշում կընդունենք»,- ասել է Ջուկանովիչը: Խորհրդարանական ընտրությունները Չեռնոգորիայում անցկացվել են հոկտեմբերի 16-ին: