Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքում է Լավրովին

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքում է Լավրովին
17.10.2016 | 22:36

Անցած ուրբաթ Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Լավրովը հայտարարեց.

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը՝ ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցություն, կարևոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում: Եթե հանկարծակի Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանը՝ առանց այն կապելու ղարաբաղյան հակամարտության հետ, մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մեր պատկերացմամբ, ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացը առանցքային կլինի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան»: Այսօր, պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայաստանի համար որքա՞ն է ընդունելի Լավրովի մոտեցումը, արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանն ասաց.

«Տարիներ շարունակ Ռուսաստանի դիրքորոշումը՝ հնչեցված ամենաբարձր մակարդակով, եղել է և համահունչ է մեր այն սկզբունքային դիրքորոշմանը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց որևիցե նախապայմանների: Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր այդ սկզբունքային դիրքորոշմանը»: «Չեմ կարծում, որ Ռուսաստանի դիրքորոշումը փոփոխություն է կրել»,- հավելեց Բալայանը:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ