ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է կարգավորվի երկկողմ փոխզիջումներով։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ին՝ Վլադիմիր Պուտինն ասել է. «Իհարկե, մենք պետք է ինչ-որ կերպ արձագանքենք այն ամենին, ինչ կատարվում է մեր կողքին, սակայն, պետք է ձգտենք, որ անցյալից մեզ բաժին հասած խնդիրները կարգավորվեն խաղաղ ճանապարհով ու փոխզիջումներով, այս ենթատեքստում էլ հենց քննարկվել է ղարաբաղյան խնդիրը»:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր չէ՝ արդյո՞ք նախկին Խորհրդային Միության այս կամ այն երկիրը ՀԱՊԿ անդամ է, թե ոչ: «Մեզ համար կարևորն այն է, որ մենք բոլոր այդ պետությունների հետ ունենք հատուկ, պատմական հարաբերություններ, որոնք շատ ավելի սերտ ու խոր են, քան հարաբերությունները ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև»,- ասել է Պուտինը: