Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շարմազանովն արձագանքել է Լավրովին

Շարմազանովն արձագանքել է Լավրովին
17.10.2016 | 22:42

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում խորհրդարանի փոխխոսնակն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Թուրքիան շահագրգռված է ԼՂ հարցի խաղաղ լուծմամբ:

«ՈՒզում եմ պարոն Լավրովին հիշեցնել իր իսկ հայտարարությունը, որ քառօրյա պատերազմի ժամանակ Թուրքիայի գործելաոճը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչ է, և Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին»,- նշեց նա՝ շեշտելով, որ Թուրքիան ունեցել է մշտապես միակողմանի՝ ադրբեջանամետ դիրքորոշում այս հարցում:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ. «Որովհետև մեր նպատակը, հուսամ՝ նաև համանախագահ երկրների նպատակը, փոխզիջումների արդյունքում հարցի խաղաղ լուծման հասնելն է»: ՀՀ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ Հայաստանը թույլ չի տա, որ Թուրքիայի ռազմատենչ, ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտ ԼՂ կարգավորման հարցում: «Թուրքիան այստեղ անելիք չունի: Թուրքիան նախ և առաջ պետք է կատարի իր պարտավորությունները: Ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը Թուրքիային ստիպի, որ կատարի իրենց ստանձնած Ցյուրիխյան պարտավորությունները։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան դերակատարություն ունենա հարցի լուծման գործում»,- ընդգծեց Շարմազանովը:

Նա նաև չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Ռուսաստանը երկակի խաղ է խաղում. «Ես չեմ կարծում: Վերահաստատում եմ, որ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխություն չի ենթադրվում: Մենք դրան դեմ ենք»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ