Չեռնոգորիայի ընդդիմությունը հրաժարվում է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ պնդելով, որ բազմաթիվ խախտումներ են եղել: Այս ընթացքում 20 սերբ ազգայնական ձերբակալվեց, համաձայն ոստիկանության հաղորդագրության՝ ահաբեկչական գործողություններ ծրագրելու կասկածանքով: Չեռնոգորիայի համախմբված ընդդիմությունը մասամբ ռուսամետ է և ընդդիմանում է վարչապետ Միլո Ջուկանովիչի՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը երկրի անդամակցությանը միտված գաղափարախոսությանը:
Ջուկանովիչի ղեկավարած սոցիալիստների դեմոկրատական կուսակցությունը, հավաքելով ձայների 41 տոկոսը, կստանա խորհրդարանի 81 մանդատից առնվազն 35-ը: Ընտրությունների վերջնական արդյունքները հայտնի կդառնան առաջիկա օրերին: