Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայկական կողմը պատրաստ է քննարկել իրանական կողմի ներկայացրած յուրաքանչյուր առաջարկ

Հայկական կողմը պատրաստ է քննարկել իրանական կողմի ներկայացրած յուրաքանչյուր առաջարկ
18.10.2016 | 20:42

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին: «Հայաստանի համար Իրանը հանդես է գալիս որպես տարածաշրջանում կարևոր նշանակություն ունեցող երկիր, որի հետ գյուղատնտեսության ոլորտում կարելի է իրականացնել փոխշահավետ ծրագրեր, և չնայած այսօր իսկ մեր երկու երկրներն ակտիվորեն համագործակցում են, սակայն հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններն ավելի սերտացնելու ուղղությամբ»,- ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: Նախարարը հավելել է, որ հայկական կողմը պատրաստ է քննարկելու իրանական կողմի յուրաքանչյուր առաջարկ, որն ուղղված կլինի երկու երկրների գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը:


Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին իր հերթին ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի միջև կա առևտրատնտեսական համագործակցության մեծ ներուժ, և այդ ուղղությամբ երկու երկրների կապերը խթանելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ:
Երկկողմ համագործակցությունն ավելի ամուր հիմքերի վրա դնելու նպատակով դեսպանն առաջարկել է կազմակերպել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդեսներ` երկու երկրների գործարարների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 792

Մեկնաբանություններ