Հիլարի Քլինթոնն ստացել Է աշխարհի 45 երկրների բնակչության ավելի քան կեսի աջակցությունը, նրա կողմնակիցների մեծ մասն ապրում Է Արևմտյան Եվրոպայում և Լատինական Ամերիկայում՝ վկայում է Gallup International/WIN ընկերության հարցումը:
Աշխարհի 45 երկրներում հարցմանը մասնակցել է 44 200 մարդ, բացի ԱՄՆ-ից, ուսումնասիրությունն անցկացվել է Կանադայում, Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում: Մասնակիցներին հարց Է տրվել, թե թեկնածուներից ում կընտրեին ԱՄՆ-ի նախագահ, եթե քվեարկելու իրավունք ունենային, կեսից ավելին (59 տոկոսը) իր ձայնը կտար Հիլարի Քլինթոնին: Դոնալդ Թրամփն ստացել Է 25 տոկոսի աջակցությունը:
Քլինթոնի օգտին ձայների զգալի գերակշռություն է գրանցվել Լատինական Ամերիկայի և Արևմտյան Եվրոպայի երկրներում. երկու տարածաշրջաններում նրա օգտին կքվեարկեր մասնակիցների 72 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ 8 տոկոսը և 11 տոկոսը։