APA գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի անկախության 25- ամյակի կապակցությամբ։ ԵՄ-ը նշել է, որ շարունակելու է Ադրբեջանի հետ համագործակցել օրենքի գերակայության ու ժողովրդավարական ուժեղ ինստիտուտների զարգացման, տնտեսական զարգացման ոլորտներում։
ԵՄ-ը հիշեցրել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի հետ Գործընկերության ու համագործակցության համաձայնագրի ստորագրման 20 ամյակը. «ԵՄ-ն անհամբերությամբ է սպասում կողմերի միջև ռազմավարական նոր համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկին և ԵՄ-ի հարևանության քաղաքականության ու միջազգային օրենքի շրջանակներում երկկողմ կապերի հետագա զարգացմանը: Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցությունը, ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կնպաստեն երկկողմ երկխոսության ուժեղացմանը, ավելի կայուն տնտեսության ու ներառական հասարակության ուժեղացմանը, հումանիտար կապերի զարգացմանը»: