Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երբ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից

Երբ Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից
19.10.2016 | 10:52

Ադրբեջանը հետևում է եվրասիական տարածքում գործընթացներին: ԵԱՏՄ-ին ինտեգրվելու համար պետք է տնտեսական, սոցիալական, քաղաքական մոտիվացիա լինի: «Չի կարելի բացառել, որ Ադրբեջանն ապագայում կանդամակցի ԵԱՏՄ-ին»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:


«Այս թեմայով խոսակցություններ վաղուց կան փորձագիտական հանրությունում և տարբեր երկրների քաղաքական էլիտաներում: Այսպես ասեմ՝ մենք մեզ լավ ու վստահ ենք զգում ներկայիս կարգավիճակում: Այդ պատճառով դեռ պետք է հետևենք, թե ինչպիսի միտումներ կլինեն: Իհարկե, եթե միությունը գրավիչ լինի, շատերը կձգտեն այնտեղ: Այնպես որ, չի կարելի ոչինչ բացառել»,- ասել է նա:


«Այսօր ԵԱՏՄ երկրների հետ տնտեսական, նաև քաղաքական համագործակցության ձևաչափը շատ ամուր է: Ինտեգրացիոն ճանապարհով գնալու համար, իհարկե, մոտիվացիա է պետք: Այն կարող է լինել տնտեսական, սոցիալական, քաղաքական, ցանկացած այլ: Մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

Դիտվել է՝ 1002

Մեկնաբանություններ