Հայաստանի շրջանների մեծ մասում այսօր սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում, Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյուն: Հոկտեմբերի 20-23-ի սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը այսօր էապես չի փոխվի, հոկտեմբերի 20-22-ին կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում այսօր սպասվում է անձրև, հոկտեմբերի 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: