Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նորմանդական քառյակը հանդիպում է Բեռլինում

Նորմանդական քառյակը հանդիպում է Բեռլինում
19.10.2016 | 15:10

Այսօր Բեռլինում նախատեսվում է Նորմանդական քառյակի պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպումը՝ քննարկելու իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլին է հրավիրել ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

Մերկելի հանդիպման նպատակն է գնահատել Մինսկի համաձայնությունների իրականացումը, քննարկվելու են նաև ՈՒկրաինայի ճգնաժամը հաղթահարելու ապագա քայլերը: «Ես շատ լավատես եմ ՈՒկրաինայի ապագայի հարցում, բայց վաղվա հանդիպման հարցում, դժբախտաբար, լավատես չեմ»,- հոկտեմբերի 18-ին Օսլոյում ասել է ՈՒկրաինայի նախագահը: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, թե «որևէ հատուկ համաձայնագրի մասին խոսելը դեռ շատ վաղ է»: ՈՒկրաինայի հարցով քառյակի վերջին հանդիպումը Փարիզում էր, 2015-ի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ