Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շենգավիթ վարչական շրջանը կունենա ևս մեկ հանգստի գոտի

Շենգավիթ վարչական շրջանը կունենա ևս մեկ հանգստի գոտի
19.10.2016 | 16:27

Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում ևս մեկ հանգստի ու ժամանցի հարմարավետ վայր շուտով կհանձնվի բնակիչներին: Մինչ շինարարության մեկնարկը ապամոնտաժվել են ապօրինաբար կառուցված ցանկապատերը, հեռացվել են տարիների ընթացքում կուտակված ավելորդ իրերը:

Հանգստի գոտում կառուցվել է մանկական խաղերով համալրված խաղահրապարակ, տեղադրվել են զրուցատաղավարներ, ձևավորվել են կանաչ տարածքներ, ճեմուղիներ, անցկացվել է արտաքին լուսավորության նոր ցանց: Հանգստի գոտու հարևանությամբ կգործի նաև բազմաֆունկցիոնալ մարզահրապարակ, որտեղ կարող են անցկացվել մարզական միջոցառումներ` տարբեր մարզաձևերից:

Դիտվել է՝ 822

Մեկնաբանություններ