Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը և Էրդողանը հեռախոսել են

Պուտինը և Էրդողանը հեռախոսել են
20.10.2016 | 08:50

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային հարցեր: Նրանք խոսել են Սիրիայում և Իրաքում վերջին զարգացումների մասին, մտքեր փոխանակել ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: ՌԴ նախագահը շնորհավորել է Թուրքիային «Սիրիայում ԻՊ-ի դեմ հաջող պայքար տանելու առիթով»:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են նաև Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքին մարդասիրական օգնություն հասցնելու հարցը:
Նախագահներն ընդգծել են երկու երկրների միջև բոլոր բնագավառներում, առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության ընդլայնման վճռականությունը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ