Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրքիան պառակտված և բևեռացված է

Թուրքիան պառակտված և բևեռացված է
20.10.2016 | 09:02

Հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի (The American Enterprise Institute) հանդեսում Թուրքիայի մասին հերթական աղմկահարույց հոդվածում նշել է, որ Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ՝ գրում է թուրքական diken.com.tr կայքը:

«Թուրքիան այժմ պառակտված և բևեռացված է՝ ինչպես երբևէ: Սա ավելի խոր պառակտվածություն է, քան (Թուրքիայի նախկին վարչապետ) Ադնան Մենդերեսի կամ 1970-ականների շրջանում եղածը: Թուրքիայում Էրդողանին աջակցողների թիվն ամենաշատը 50 տոկոս է: Էրդողանը կարծում է, թե մյուսներին էլ կարող է վախեցնել առանց երկրում խաղաղության և կայունության ապահովման: Սակայն նա սխալվում է»,- գրում է Ռուբինը։

Նա նշում է, որ նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր կառավարման այս ոճով այլախոհներին մեկուսացնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: «Տասնյակ հազարավոր մարդկանց ձերբակալում է, աշխատանքից ազատում, թողնում առանց գումարի, իր պես չմտածող բոլորին մատնում է հուսահատության: Այս ամենի հետ մեկտեղ քրդական հարցը տեղից չի շարժվում»,- գրել է Ռուբինը: Իր նախորդ հոդվածներից մեկում Ռուբինն Էրդողանին անվանել էր «քայլող դիակ» և հայտարարել, որ հաջորդ հեղաշրջման պարագայում Էրդողանը կարող է ողջ դուրս չգալ այդ պատմությունից:


Մայքլ Ռուբինը բազմիցս ասել է Թուրքիայում հեղաշրջման փորձի վերաբերյալ իր տեսակետը, որ հուլիսի 15-ը Էրդողանի բեմադրած թատերական ներկայացում էր:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ