Ռուսաստանն ու Վրաստանը Պրահայում խորհրդակցությունների ժամանակ հաստատել են երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված պրագմատիկ քաղաքականությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հետևել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և վրաց վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հանդիպմանը:
Նրանք հանդիպել են հոկտեմբերի 19-ին Չեխիայի մայրաքաղաքում: «Ընդգծվել է, որ Ռուսաստանի և Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրություններից հետո երկու կողմերն էլ շահագրգիռ են շարունակելու երկխոսությունը ռուս-վրացական կապերն ակտիվացնելու հարցերի շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, տրանսպորտը, մշակութահումանիտար ոլորտը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: