Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը «Արևմուտքի օրակարգում է»

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը «Արևմուտքի օրակարգում է»
21.10.2016 | 11:38

France-Presse-ի տվյալներով՝ ԵՄ ղեկավարները Ռուսաստանին կսպառնան նոր պատժամիջոցներով: ԵՄ ղեկավարների բանաձևի ամփոփիչ նախագիծը նախատեսում է սիրիական կառավարության աջակիցների նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավորություն, պարզաբանում է գործակալությունը: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ անձինք, ովքեր պատասխանատու են միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների նորմերի խախտումների համար, պետք է պատասխանատվության ենթարկվեն: «Եվրոպական խորհուրդը վճռականորեն դատապարտում է սիրիական ռեժիմի և նրա դաշնակիցների՝ մասնավորապես Ռուսաստանի հարձակումները Հալեպի խաղաղ բնակչության վրա»,- ըստ France-Presse-ի` ասված է նախագծում:


Reuters գործակալությունը, վկայակոչելով Գերմանիայի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյայի, հայտնել է, որ Սիրիայի առնչությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման հարցը Արևմուտքի օրակարգում է, սակայն այս շաբաթ Եվրամիության գագաթնաժողովում հազիվ թե նման որոշում ընդունվի:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ