Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սարգսյան-Զալբեր հանդիպմանը քննարկվել է անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը

Սարգսյան-Զալբեր հանդիպմանը քննարկվել է անվտանգության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցությունը
21.10.2016 | 11:42

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին։ Պաշտպանության նախարարը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակն ու հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների պատկերը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Կողմերը վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացառումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին ու փոխվստահության վերականգնման միջոցներին միջազգային հանրության աջակցության անհրաժեշտությունը։


Հայաստանի պաշտպանության նախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ, քննարկել պաշտպանության և անվտանգության բնագավառներում ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները։

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ