ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հաստատել է Հալեպում ռմբակոծությունների դադարեցման տեղեկությունը։
Նա նշել է, որ պատրաստվում են դեղամիջոցներ հասցնել Սիրիա։ ՄԱԿ-ը դեռևս չի կարողանում մուտք գործել Հալեպ։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պան Գի Մունը ողջունել է Ռուսաստանի ռմբակոծությունների դադարեցումը։ Հալեպում մարդասիրական ժամանակավոր հրադադար է՝ ռուսական զինուժը և Սիրիայի կառավարական զորքերը որոշել են դադարեցնել ռմբակոծությունները՝ թույլ տալով խաղաղ բնակչությանը դուրս գալ պատերազմական գոտուց։