WikiLeaks-ը առաջին անգամ հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղարկած և ստացած էլեկտրոնային հաղորդագրությունները՝ հայտնում է The Hill-ը:
Հաղորդագրություններն ուղարկվել են 2008-ի հոկտեմբերին, երբ նա հաղթել էր առաջին անգամ: Օբամային հաղորդագրություններ ուղարկողն ու նրանից պատասխան ստացողը Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան է: Նամակներում նշվում է, որ Օբաման օգտվել է bobama@ameritech.net էլեկտրոնային հասցեից: Մինչ այդ հայտնի չէր, որ ԱՄՆ-ի նախագահը օգտվել կամ օգտվում է այդ դոմենից: