Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երկրաշարժ Ճապոնիայում

Երկրաշարժ Ճապոնիայում
21.10.2016 | 13:40

Ճապոնիայի արևմուտքում գտնվող Տոտտորի պրեֆեկտուրայում 6,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորգետյա ցնցումների հզորությունը ճապոնական 7 բալանի համակարգով կազմել է 6 բալ: Ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին չի հաղորդվել:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են 47 պրեֆեկտուրաներից 31-ում: Անվտանգության նկատառումներով՝ էլեկտրագնացքների շարժը մի քանի շրջաններում դադարեցվել է:

Դիտվել է՝ 817

Մեկնաբանություններ