Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Wikileaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակը Հայոց ցեղասպանության մասին

Wikileaks-ը հրապարակել է Քլինթոնի շտաբի ղեկավարի նամակը Հայոց ցեղասպանության մասին
21.10.2016 | 13:42

Wikileaks կայքը շարունակում է հրապարակել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստայի գաղտնի նամակները։ Այս անգամ հրապարակված նամակներից մեկը վերաբերում էր Հայոց ցեղասպանության թեմային։

Նամակը Ջոն Պոդեստան գրել էր 2015-ի ապրիլի 19-ին ու հասցեագրել Ջեք Սալիվանին՝ Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականին։ Պոդեստան նախազգուշացնում է , որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայկական համայնքը շտաբից ազդանշան է սպասելու՝ Քլինթոնը մտադի՞ր է իրադարձությունը «ցեղասպանություն» կոչել։ «Որպես սենատոր ու թեկնածու՝ Քլինթոնը միանշանակ դիրքորոշում է ունեցել ցեղասպանության ճանաչման հարցում։ Իսկ որպես պետքարտուղար նա «ցեղասպանություն» տերմինը չի գործածել, այլ ավելի շատ կենտրոնացել է Թուրքիայի ու Հայաստանի ապագա հաշտեցման թեմայի վրա»,- նշվում է նամակում։ Պոդեստան շեշտում է, որ Սպիտակ տունը ջանասիրաբար խուսափում էր «ցեղասպանություն» բառը գործածելուց։ «Կա ներքին բանավեճ, որ պետք է փոխել այս իրադրությունը՝ հաշվի առնելով, որ սա 100-րդ տարելիցն է։ Բայց ամենայն հավանականությամբ ոչինչ չի փոխվի»,- գրել է նա։

Պոդեստան հարցնում է շտաբի դիրքորոշման մասին «Բոլորը համաձա՞յն են, որ Քլինթոնը պետք է ընդունի այն դիրքորոշումը, որը ունեցել է որպես սենատոր ու թեկնածու, նույնիսկ եթե նա այդ դիրքորոշումը չի ունեցել Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ։ Բոլո՞րն են համաձայն, որ մենք պետք է սպասենք, մինչեւ մեզ կհարցնեն, եւ առաջ չանցնենք իրադարձություններից»։

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ