Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ), Պիեռ Անդրիոյին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին»,- ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կարծիքների փոխանակում. նշում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: