Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Ժամը 9:30-ի դրությամբ Կապանի, Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այսօրվանից սկսած մինչև հոկտեմբերի 27-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռների` մյուս բոլոր գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, ջերմաստիճանը հոկտեմբերի 24-26-ին կնվազի 8-10 աստիճանով: