Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստվում են ապամոնտաժել փախստականների ճամբարներից մեկը Կալե քաղաքում:
«Ջունգլի» անունով հայտնի ճամբարում մոտ 6,5 հազար միգրանտ է ապրում: Նրանց առաջարկվում է կամ տեղափոխվել Ֆրանսիայում գործող՝ փախստականների պաշտոնական կենտրոններ և ապաստան հայցել, կամ վերադառնալ իրենց երկրներ: Ճամբարը փակելու լուրերը անկարգությունների առիթ են դարձել «Ջունգլի»-ում: