Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կքննարկվի Սիրիայում ավելի երկար հրադադարի հնարավորությունը

Կքննարկվի Սիրիայում ավելի երկար հրադադարի հնարավորությունը
24.10.2016 | 17:24

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Սիրիայում ավելի երկար հումանիտար հրադադար հաստատելու շուրջ բանակցությունները հնարավոր է սկսվեն առաջիկա օրերին։

«Մենք այս շաբաթ կրկին կփորձենք համաձայնության գալ ավելի երկար հումանիտար հրադադար հաստատելու շուրջ։ Դեռ մեզ չի հաջողվել նման պայմանավորվածություն ձեռք բերել»,- ասել է Շտայնմայերն արտգործնախարարությունում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Նա նշել է, որ հումանիտար հրադադարի ընթացքում պետք է հասցնել Հալեպի արևելյան հատվածից վիրավորներին տարհանել և բնակիչներին անհրաժեշտ մարդասիրական օգնություն ցուցաբերել։

Դիտվել է՝ 569

Մեկնաբանություններ