Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Շտայնմայեր. Եվրամիությանը փլուզում է սպառնում

Շտայնմայեր. Եվրամիությանը փլուզում է սպառնում
24.10.2016 | 17:28

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է, որ Եվրամիությունը հայտնվել է անկայունության գոտում և նրան փլուզում է սպառնում` հաղորդում էSueddeutsche Zeitung-ը:

«Ֆինանսական ճգնաժամը, Եվրոպա փախստականների ներհոսքը նաև` Բրիտանիայում անցկացված հանրաքվեի ցնցումը Եվրոպային հրել են խիստ անկայունության գոտի»,-հայտարարել Է Շտայնմայերը: Նրա խոսքով՝ անցած տարի ակնհայտ իրողությունները, որ տասնամյակներով հավուր պատշաճի էին ընդունում, այժմ հայտնվել են կասկածի տակ:

Գերմանիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունը պլանավորում է հասարակայնության հետ Եվրամիության ու նրա հեռանկարների քննարկման նախագիծ գործարկել: «Մենք ցանկանում ենք լսել քննադատություն, որ իմանանք՝ ինչն է Եվրոպայում ճիշտ և ինչը՝ ոչ»,- հավելել է Շտայնմայերը:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ